Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանում քննվում է նաեւ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, առավոտյան Մխիթար Զաքարյանին բերման էին ենթարկել եւ ձերբակալել:
Մխիթար Զաքարյանին նոր մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելը։ Ավելի վաղ, նրան մեղադանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով:
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը թաքցնելու մեջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ