Սոչիում այսօր մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանի ռեկորդային թվով շախմատիստներ:
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանը, որ դեռ հանդես է գալիս Հայոց Եռագույնի ներքո եւ Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ ներգրավվելու են երկրորդ շրջանից: Իսկ առաջին տուրում Էլինա Դանիելյանը՝ կանանց մրցաշարում, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Շանթ Սարգսյանը՝ տղամարդկանց պայքարում, հաղթանակներ են տոնել մրցակիցների նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ