Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ աշխատակազմը արտաժամյա աշխատանքի համար կվարձատրվի օրենսդրության համաձայն

Հուլիս 12,2021 22:29

Սահմանադրական դատարանը շարունակում է հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման քաղաքական չորս դաշինքների եւ կուսակցությունների դիմումների քննարկումը:

Օրենքով սահմանված կարգով ՍԴ-ն ընդամենը 15 օր ունի խնդրին արդար լուծում տալու համար: Քննարկման ենթակա նյութի ծավալը շատ մեծ է: Այդ պատճառով որոշվել է աշխատել առանց հանգստյան օրերի եւ աշխատանքային ժամերի սահմանափակման: Դժվար է ասել, թե այսպիսի ռեժիմով աշխատելը, մտավոր եւ ֆիզիկական այսպիսի ծանրաբեռնվածությունը ինչպես կանդրադառնա ՍԴ դատավորների, երկրի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցերն ամբողջ ծավալով եւ խորությամբ ուսումնասիրելու, առավել եւս երկրի ապագայի մասին ճակատագրական վճիռ կայացնելու վրա: Բայց խնդիր է նաեւ այն, որ ՍԴ մյուս աշխատակիցները նույնպես այս օրերին ստիպված են գտնվել արտակարգ ռեժիմում:

Aravot.am-ը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանից հետաքրքրվեց, թե արտաժամյա աշխատելու, հանգստյան օրերին աշխատանքի կանչվելու համար նրանք վարձատրվելո՞ւ են: «Այո: Ամեն բան լինելու է օրենսդրության պահանջներին համապատասխան», պատասխանեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031