Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանում բնակվող անձիք կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից. ՀՀ-ում Շվեդիայի դեսպանություն

Հուլիս 12,2021 21:24

Հայաստանում Շվեդիայի դեսպանության ՖԲ էջից տեղեկանում ենք.

Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ՝ երկուշաբթի, հուլիսի 12-ից, Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքն ամբողջությամբ կվերացվի։ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել՝ Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։

Շվեդիա մուտքի վիզաներ

Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձիք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել մոտակա Շվեդիայի դեսպանություն, որը տրամադրում է վիզաներ։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձիք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031