Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդհանուր ի՞նչ չափի կաշառքի մասին է խոսքը»․ Արտակ Գալստյանը՝ դատախազության ներկայացուցչին

Հուլիս 12,2021 21:01

2021թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերով հարուցվել է 26 քրեական գործ։ Այս մասին այսօր ՍԴ նիստում հայտարարեց երրորդ կողմ հանդիսացող ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

«Հայոց հայրենիքի» ներկայացուցիչ Արտակ Գալստյանը Սեւակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ ծավալի կաշառքի մասին է խոսքը։ Դատախազը պատասխանեց․ «Դատախազության կողմից նման վիճակագրություն չի վարվել։ Կաշառքի գումարի չափը տվյալ գործի համար է, ընդհանուր վիճակագրություն չկա, թե գումարը որքան է կազմում»։ Սեւակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ կեղծ քվեաթերթիկի առնչությամբ էլ մեկ քրեական գործ է հարուցվել։ «ԿԸՀ-ն ասել է, թե դա իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց քրեական գործ է հարուցվել։ Սա ո՞նց հասկանանք»,-հարցրեց Արտակ Գալստյանը։ Սեւակ Հովհաննիսյանը պարզաբանեց․ «ՔՕ-ն սահմանել է կեղծ քվեաթեթրիկներ պատրաստելու հանցակազմը։ Մենք հաստատել ենք դա։ Դատողությունները՝ նախաքննության ավարտից հետո»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031