Այս տարվա հուլիսի 8-10-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ Եվրոպայի “Senshi” մեծահասակների պրոֆեսիոնալ մենամարտերի առաջնությունը, որին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացավ հետևյալ կազմով՝ մենամարտողներ՝ Արթուր Հարությունյան և Գեղամ Մանավազյան, ներկայացուցիչ՝ փոխնախագահ Հայկ Միսակյան։
Գեղամ Մանավազյանը 3 օր անընդմեջ փայլուն մրցելույթներ գրանցելով՝ դարձավ փոխչեմպիոն՝ շատ չնչին առավելությամբ զիջելով Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Հայկ Դանիելյանին։
Արթուր Հարությունյանը նույնպես հրաշալի մենամարտեց և դարձավ բրոնզե մեդալակիր։
Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիան մարզիկներին պարգևատրեց ոչ միայն մեդալներով, պատվոգրերով ու գավաթներով, այլ նաև խոշոր գումարային պարգևավճարով։
Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիա