Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը չի կարող ԲԴԽ անդամին պարտադրել մի բան, որը ինքը չի ուզում անել»․ Գրիգոր Բեքմեզյան

Հուլիս 12,2021 18:08

Այսօր ԲԴԽ նիստից հետո լրագրողները ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեցին՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում է «իշխել» կամ ճնշել ԲԴԽ անդամներին, օրինակ՝ պարոն Բեքմեզյանի նկատմամբ Ջհանգիրյանը փորձե՞լ է իշխել։ «Իմ նկատմամբ ճնշելու փորձ, ծնողներիցս բացի, ոչ ոք չի արել»,-պատասխանեց պարոն Բեքմեզյանը։ Նա վստահեցրեց՝ նման բան չկա, որ ճնշեն կամ իշխեն ԲԴԽ-ում․ «Որովհետեւ բոլոր անդամներն անկախ են, հասուն մարդիկ են, պրոֆեսիոնալներ են: Հավատացեք, խորհրդի անդամներից որեւէ մեկը խորհրդի անդամի պաշտոնին կառչած չէ, եւ ոչ միայն կառչած չէ, այլ նաեւ իրենք շատ լավ գիտեն, որ որեւէ մեկն իրենց նկատմամբ չի կարող ոտնձգություն անել եւ որեւէ կերպ կասկածի տակ դնել խորհրդում իրենց լինելու փաստը: Այսինքն՝ ճնշել խորհրդի անդամին բացառվում է, եթե խորհրդի անդամը չունի թաքուն ինչ-որ բաներ, որը կարող են որպես կոմպրոմատ նրա առջեւ դնել եւ ասել՝ դու ժամանակին նման բան ես արել, արի դու գնա, որ դա չբացահայտենք: Քանի որ ես նման բան չգիտեմ ԲԴԽ անդամների մասին, ուստի, ես չեմ պատկերացնում, որ ճնշեն խորհրդի անդամներին՝ ում կողմից էլ որ լինի»։

Պարոն Բեքմեզյանը պարզաբանեց՝ ԲԴԽ նախագահի գործառույթները կամ պաշտոնն ավելի շատ վարչական է, խորհրդի բոլոր անդամները ունեն ձայնի հավասար իրավունք եւ բոլորն անկախ են, եւ իրենք են որոշում ինչպես քվեարկել, ինչպես մասնակցել նիստերին. «Եվ որեւէ մեկը չի կարող խորհրդի անդամին պարտադրել մի բան, որը ինքը չի ուզում անել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031