Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորման անցկացման վերաբերյալ հարցեր

Հուլիս 12,2021 17:47

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի, ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների տնօրենների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի հետ: Քննարկվեցին գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորման անցկացման վերաբերյալ հարցեր:

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրեց  ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 747-Լ որոշման և ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու մասին» N 935 որոշման հիմնական դրույթները:

Նշվեց, որ գիտաշխատողների աշխատավարձերը բարձրանալու են 2022թ. հունվարից: Այդ պատճառով  գիտական կադրերի որակավորման գործընթացը պետք է ավարտին հասցվի 2021թ. հոկտեմբերին, որպեսզի պետական բյուջեում կատարվեն համապատասխան փոփոխություններ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031