Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի, բաժանումը համարում ենք ժամանակավոր». Տավուշի թեմը՝ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ

Հուլիս 12,2021 17:05

Լրանում է Տավուշում հուլիսյան հաղթական մարտերի մեկ տարին։

Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայլուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո։

Տավուշում ծառայող շարքային զինվոր ու սպա, շինական ու ուսուցիչ, մանուկ ու ծեր բոլորը զգացին և իրենց վրա կրեցին Ձեր վճռականության, պատվախնդրության, զինվորականին վայել պահվածքի, կշռադատված քայլերի, հայրենանվիրումի աստիճանն ու նշանակությունը, պարո՛ն գեներալ։

Դուք նվաճեցիք այդ հաղթանակն ու այն նվիրեցիք մեզ, Դուք մեզ դարձրեցիք հաղթանակած, մեզ ներշնչեցիք հաղթող լինելու հոգեբանական ամրությունն ու ուժը։

Շնորհակալ ենք Ձեզ, շնորհակալ ենք այն բարձր հավատի, վստահության, կամքի, տոկունության համար, որով պատմության մեջ բացառիկ զորավարներն են առաջնորդել, պաշտպանել սեփական ժողովրդին, անվտանգ պահել, շենացրել և մեծացրել պետության սահմանները։

Շնորհակալ ենք մեզ համար 21-րդ դարի հայ զինվորականի կերպար դառնալու համար։ Շնորհակալ ենք Ձեր զինվորական արժանապատվության, մեր հյուսիս֊արևելքի ամեն անկյունն անվտանգ պահելու, հոգատար ձեռքերով փայփայելու, ուժեղացնելու Ձեր հաստատակամության համար։

Խորն ափսոսանք և ցավ ենք զգում Ձեր զորացրվելու առթիվ, քանի որ մեր պետությունը միշտ ունի Ձեր նման պատվախնդիր, արժանապատիվ հայրենիքի նշանակությունն իմացող հոգատար ձեռքերի կարիքը, սակայն, այս կարճատև բաժանումը Ձեզնից համարում ենք ժամանակավոր։

Մենք գիտենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի, ուստի Ձեր նման զինվորականը դեռ առաջնորդելու է հայ զինվորին, հայոց բանակին, հայոց հաղթարշավը։

Իրական զինվորականին հատուկ լռելյայն եկաք մեր պետության սահմաններն ընդլայնեցիք, լռելյան էլ մեկնեցիք, բայց սպասում ենք Ձեր շռնդալից վերադարձին պարո՛ն գեներալ։

Տավուշի թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031