«Ես ոչ թե դադար եմ վերցրել, այլ պայքարի իմ տակտիկան եմ փոխել: Հաշվի չառնելով, որ ներսում գործ ունենք թրքաբարո գենի հետ՝ հաճախ միամտաբար մեր անելիքն ու ամեն ինչը բացում ենք բոլորի առաջ, իրենք էլ լինելով պոպուլիստ եւ խայտառակ անգրագետ՝ օգտվում են դրանից, կարողանում են օգտագործել մեր դեմ: Համարում եմ, որ ֆեյսբուքյան հարթակը սատանայական հարթակ է, դրա համար հրաժարվում եմ ֆեյսբուքում ինչ-ինչ քայլեր անելուց, անցել եմ գործի, բայց դրա մասին չեմ խոսի:
Պարզ է, որ ինձ նման մարդկանց ասֆալտին փռելով հնարավոր չէ վախեցնել, պայքարը շարունակվում է, հիմա հանգամանքներ են փոխվել: Համոզված եմ՝ էս քանի օրը մեր հետեւից էլ կգան, կձերբակալեն, բայց դրանք խայտառակ բաներ են՝ իրենց մահը մոտեցնող»,-«Հայելի» ակումբում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա անդրադարձավ նաեւ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալությանը. «Մարդը գնացել է, հետո մասկի շոու են արել: Նման քայլերն ուղղակի խղճահարություն են առաջացնում, ես պատկերացնում եմ Մխիթարի դեմքի ժպիտը…»:
Կինոռեժիսորը խոսեց, այսպես կոչված, «պողպատե մանդատի» հետեւորդների ու նրանց ոգեւորության մասին. «Այսօր Նիկոլը հասկացել է, թե ինչով կերակրի էդ տեսակին…Դու կարող ես իրեն սոված պահել, տանջել, ձեռ առնել, անպատվել, բայց կարեւորը գնաս իր դիմացի հարեւանին ձերբակալես: Եվ դու նրան այնքան սնունդ ես տալիս դրանով, որ օրգազմ է ապրում…Նիկոլը հասկացել է եւ դա էլ անում է: Հիմա եթե ես այստեղից դուրս գամ, եւ ինձ ձերբակալեն, մի 10000 մարդ հաստատ կուրախանա, դա կռապաշտերին բնորոշ գիծ է: 37 թվականին ո՞նց էին ուրախանում նման բաներից, ուշք ու միտքներն այն էր, որ տեսնեին մեկին ձերբակալված: Հիմա էս չագուճը, որ առել, դուրս է եկել, հասկացել է, թե մարդիկ ինչ են ուզում:
Կարդացեք նաև
Անեկդոտ կա, որ ասում է՝ քեզ ինչ տամ, հարեւանիդ երկու հատ եմ տալու, ասում է՝ մի աչքս հանի, որ հարեւանիս երկու աչքը դուրս գա… Նիկոլը հենց դրանով կերակրում է մի ամբողջ ժողովրդի…. Իսկ ժող ջանին դա լրիվ հերիք է, փոխարենը՝ այգիները չորացրու, իրավունքները ոտնահարի…Մինչեւ իր տուն չմտնեն, իր ամուսնուն չտանեն, իր ոտքը չտրորեն, շարունակելու է հաճույք ու սնունդ ստանալ՝ ուրիշի վատը տեսնելով»:
Արշակ Զաքարյանը, սակայն, համոզված է, այս ամենին քիչ է մնացել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ