Ա1+. «Սասնա ծռեր»-ի 4 անդամներին՝ Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Արեգ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է։
Գործով մեղադրանք էր առաջադրվել Ոստիկանության ուղեկցող գումարտակի նախկին հրամանատար Արմեն Ղազարյանին։ Քննչական ծառայությունը որոշել է Արմեն Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ ընտրված խափանման միջոցը վերացնել։
«Սա ցույց է տալիս, որ ոչ միայն իրավապահ համակարգը չի աշխատում, այլ թույլ եմ տալիս պնդում կատարել, որ Հատուկ քննչական ծառայությունը, ոստիկանությունը, որոնք ուղղակի ենթարկվում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, առանց նրա հետ համաձայնեցնելու, այսպիսի գործողություն չէին կատարի։ Սա վրեժխնդրություն է Նիկոլ Փաշինյանի կողմից, որ օրինակ Ազգային ժողովրդավարական բեւեռը իրեն համապատասխան վարքագիծ չի դրսեւորում, սա քաղաքական ենթատեքստ ունի»,- նշեց Արայիկ Պապիկյանը։
Երկու որոշումներն էլ Արայիկ Պապիկյանը բողոքարկելու է, սակայն հույս չունի, որ դրական արդյունք կունենա։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: