Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուշարձան շենքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դիմել է ԿԳՄՍՆ

Հուլիս 12,2021 15:54

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն այս նամակն ուղարկվել է նաև e-gov համակարգով։

Հարգելի՛ պարոն Դումանյան,
Առ այն, որ Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրում,

համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի,

Խնդրում ենք ներկայացնել՝

  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի պահպանման/քանդման վերաբերյալ
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական եզրակացությունը Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի վերաբերյալ
  • Կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը։

Խնդրում ենք նաև ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են նախատեսված շենքի տեղում/տարածքում համար և ինչ ազդեցություն դրանք կունենան շենքի վրա, ինչպես նաև այդ աշխատանքների (հողային, ամրապնդման) իրավական հիմքերը։

Ս․թ․ հուլիսի 12-ին կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ ըստ իր մոտ առկա տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6մ խորությամբ հատվածներով։ Խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունը և ներկայացնել կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031