Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յունիբանկը KfW բանկի հետ համատեղ իրականացնում է բիզնես վարկավորման նոր ծրագիր

Հուլիս 12,2021 15:38

Յունիբանկը ընդլայնում է համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և ՓՄՁ-ների համար սկսում է իրականացնել նոր վարկային ծրագիր: Ծրագրի շրջանակում  մշակվել է  երկու վարկատեսակ՝  «Անգրավ ՄՓՄՁ» և «ՄՓՄՁ», որոնք թույլ կտան միջին, փոքր և միկրո ձեռնարկություններին  կապիտալ ներդրումների և ընթացիկ ծախսերի համար ստանալ վարկային միջոցներ:

«Անգրավ ՄՓՄՁ» վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝  մինչև 60 ամիս, տարեկան տոկոսադրույքը՝  մինչև 12%:  Այս վարկատեսակը նախատեսված է  անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են օպտիմալացնել ֆինանսական ծախսերը և խուսափել կադաստրային, նոտարական և գրավի ապահովագրության հետ կապված  լրացուցիչ ծախսերից: Անհրաժեշտության դեպքում գրավի դիմաց այս վարկի գումարը կարող է ավելացվել մինչև 1 միլիոն ՀՀ դրամով:

Ավելի մեծ ներդրումների պահանջ ունեցող ձեռնարկություններին Յունիբանկը առաջարկում է «ՄՓՄՁ» վարկը: Վարկը տրամադրվում է մինչև 12% տարեկան տոկոսադրույքով և մինչև 60 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է մինչև 160 միլիոն ՀՀ դրամ: Որպես գրավ ընդունվում են  անշարժ և շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները, շրջանառու միջոցները  և այլն:

«Մեր ծրագրի հիմնական նպատակն է բիզնեսին առաջարկել առավել ճկուն պայմաններ: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է բիզնեսի յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններն ու կարիքները`  մատչելի և արդյունավետ վարկատեսակ մշակելու համար: Ճիշտ ժամանակին ֆինանսավորումը, անհատական ​​մոտեցումը և շահավետ պայմանները թույլ են տալիս մեր հաճախորդներին հնարավորինս արդյունավետ օգտագործել վարկային միջոցները և հասնել աճի և զարգացման նոր մակարդակի», – ասում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

2021 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9% -ով: Բիզնես վարկերի պորտֆելն այս տարվա մարտի վերջին կազմել է շուրջ 71,5 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031