Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտահանման լիցենզիոն տուրք կկիրառվի պղնձի և մոլիբդենի խտանյութերի, որոշ հարակից ապրանքների նկատմամբ

Հուլիս 12,2021 16:12

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հաշվի առնելով, որ

ա) Հայաստանի Հանրապետության ընդերքը պետական սեփականություն է,

բ) միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գներն ավելի քան 50%-ով աճել են անցած տարվա միջին գների նկատմամբ,

գ) ներկա ռոյալթիների գանձման համակարգը չի ապահովում այսպիսի շահույթների արդար բաշխումը ՀՀ քաղաքացիների ու հանքարդյունաբերողների միջև,

դ) ինչպես նաև այն, որ մեր պետության առջև կան լուրջ մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմագրավել հավելյալ ռեսուրսներով,

այսօր ՀՀ Կառավարությունը որոշեց արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, որի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35 մլրդ դրամ 2021 թվականի ընթացքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031