Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը հորդորել է կարգավորել քաղաքաշինության բնագավառում Վայոց ձորի մարզի համայնքներում առկա խնդիրները

Հուլիս 12,2021 14:54

Հունիսի 9-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության միջնորդագրի քննարկում՝ մարզպետ Ա. Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Դ. Սարգսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանի, Վայքի համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյանի մասնակցությամբ: Ներկա էին նաև Վայոց ձորի համայնքների ղեկավարներ և նրանց տեղակալները:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանգամանալից կերպով ներկայացրեց միջնորդագրի բովանդակությունը, պարզաբանեց խնդիրը, որը վերաբերում է «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 42 քմ հողատարածքը վարձակալությամբ Վայք քաղաքի բնակիչ Ս. Ենոքյանին տրամադրելու դեպքին, որից հետո խոսք տրվեց Վայք համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյանին և «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանին:

Քննարկման ընթացքում մարզպետի կողմից նաև ներկայացվեց, որ 2021 թվականի հունիսի 29-ի Վայք համայնքի ղեկավարին առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող 42 քմ տարածքի վրա իրականացված ինքնակամ շինարարության հետևանքները վերացնելու և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքն ապօրինի ճանապարհով ուրիշի վարձակալությանը հանձնելու հիմք հանդիսացած փաստաթղթերն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

Ամփոփելով քննարկումը՝ մարզպետը ընդգծեց, որ հանդիպումն ունի կանխարգելիչ նշանակություն, և մարզի համայնքների մյուս ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հորդորեց կարգավորել քաղաքաշինության բնագավառում համայնքներում առկա խնդիրները, որոնցում մեծամասնություն են կազմում ինքնակամ կառույցները: Առաջարկեց այսուհետ և ընդհանրապես քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը կազմել գործող նորմերի և կանոնների խստիվ պահպանմամբ, այլապես կկիրառվեն օրենքով սահմանված իրավաչափ միջոցներ:

Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031