Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մուկուչյան, կեղծվե՞լ էին, թե ոչ»․ Արա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահին տվեց Նիկոլ Փաշինյանի 2013թ․-ի հարցը

Հուլիս 12,2021 12:38

«Ձեր ակտիվ մասնակցությամբ 2013թ․-ի նախագահական ընտրությունները կեղծվել են: Սա 2013թ․-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն է ասել ձեզ։ Հարցս հետեւյալն է․ պարոն Մուկուչյան, 2013թ․-ի նախագահական ընտրությունները կեղծվե՞լ էին, թե ոչ»,-ՍԴ նիստում այսօր պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը։ «Ոչ, կեղծիք չի եղել»,-պատասխանեց Տիգրան Մուկուչյանը:

Արա Զոհրաբյան-Ե՞րբ եք վերջին անգամ Նիկոլ Փաշինյանի հետ կապի մեջ եղել՝ հանդիպում, հեռախոսի միջոցով:

Տիգրան Մուկուչյան-Երբեք չեմ եղել։ Ոչ էլ խոսել եմ։

Արա Զոհրաբյան-Այս տարի մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ վեճ ու քաշքշուկ է եղել։

Տիգրան Մուկուչյան-Բացարձակ։ Լկտի սուտ է:

Արա Զոհրաբյան– Ինչո՞ւ չեք միջամտել, երբ Փաշինյանը նման հռետորաբանությամբ քարոզչություն էր անում։

Տիգրան Մուկուչյան-Այդ հարցին պատասխանել եմ. միջամտության այն ձեւը, որն ուներ հանձնաժողովը, վերջինս արտահայտել է։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031