Հուլիսի 11-ին իր աշխատանքներն ավարտեց հուլիսի 10-ին մեկնարկած ՀՅԴ Ապառաժի շրջանի 26-րդ հերթական Շրջանային ժողովը:
Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ:
Ժողովը հանգամանորեն գնահատեց և ամփոփեց շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, նախանշեց նորընտիր ԿԿ-ի անելիքները: Ժողովի ավարտին կայացել է նոր Կենտրոնական կոմիտեի ընտրություն:
Քվեարկության արդյունքում ընտրվել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ՝ Դավիթ Իշխանյան, Արթուր Մոսիյան, Արա Պուլուզյան, Ալյոնա Դադամյան, Անդրանիկ Չավուշյան, Սուրեն Շինդյան, Ժիրայր Շահիջանյան:
Կարդացեք նաև
ՀՅԴ Արցախի նորընտիր ԿԿ-ի անդրանիկ նիստում ներկայացուցիչ է ընտրվել Արթուր Մոսիյանը:
ՀՅԴ