«Այո, հոգևոր ճգնաժամ է այսօր,- Պայծառակերպության տոնի քարոզում ասել Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:- Մեր օրերը բարդ են, դժվար են, շատ դժվար են, որովհետև այն կապված է ոչ միայն քաղաքական իրավիճակի հետ, այլ, հատկապես՝ հոգևոր ճգնաժամի․ ընկալելու արժեքները, որոնց մասին խոսեցի՝ ճշմարտության մասին, օրենքի մասին, պատասխանատվության մասին, իրավունքի մասին, ազատության մասին, շնորհի մասին, Հայրենիք ունենալու մասին, պետություն ամբողջության պատկերացում ունենալու մասին, ժառանգությանը տեր կանգնելու մասին և, վերջապես, դեպի Աստված ընթանալու մասին, այլ ոչ թե աստվածացրաց, ֆետիշացրած մշակույթով «յոլա գնալու» մասին»:
Բագրատ սրբազանը նաեւ ասել է. «Երբ մեր նահատակներին ընծայված խաչքար ենք օծում, դրանով իրենց փառքին կամ պատվին մի կաթիլ բան չի ավելանում, բայց իրենց՝ մեր նահատակներին կարող են ամաչեցնել․ որքան էլ երեսները ձևացնող տխուր լինի, որքան էլ, իբրև թե ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, բայց գործողությունները՝ լրիվ տարբեր, լրիվ հակառակ են»: