Բաքվում մի խումբ հայ ռազմագերիների հերթական դատական նիստը հետաձգվել է, հաղորդում է Trend-ը:
Այսօր նշանակված էր Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Գալոյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բաղրիկյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արմեն Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Մելս Ամբարդարյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի դատական հերթական նիստը, որոնք մեղադրվում են ահաբեկչության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ:
Նշվում է, որ նիստը հետաձգվել է մեղադրյալներից մեկի փաստաբանի չներկայանալու պատճառով: Հերթական նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ