Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն մարդու իրավունքների մասին զեկույցում անդրադարձել է վրացահայերի խնդիրներին

Հուլիս 12,2021 12:04

Վրաստանի հասարակական և քաղաքական կյանքում հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցության աստիճանը շարունակում է ցածր մնալ, ինչը հնարավորություն չի տալիս նրանց լիարժեք ինտեգրվել վրացական հանրության մեջ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված «Որոշ երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին» զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ հայերի ու ադրբեջանցիների լայն մասնակցայնության համար խոչընդոտ է Վրաստանի սահմանադրության 23.3 հոդվածը, որով արգելվում է կուսակցություններ բացել տարածքային սկզբունքով: Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովը բազմիցս բացասական եզրակացություն է տվել սահմանադրական այդ նորմի վերաբերյալ:

«Օրինակ, հայկական համայնքն արդեն երկար ժամանակ բարձրացնում է Սամցխե-Ջավախեթիի ինքնավարության հարցը, իսկ Քվեմո-Քարթիի ադրբեջանցիները հանդես են գալիս տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ հիմնական պաշտոնները զբաղեցնում են վրացիներ, լայն ներկայացվածություն ունենալու օգտին: Այս կոչերը աջակցություն չեն գտնում Վրաստանի ղեկավարության կողմից, որը դրանք գնահատում է որպես անջատողական տրամադրություններ»,- ասվում է զեկույցում:

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Վրաստանի լրատվամիջոցներում հաճախակի են դարձել Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները: 2011.թ. ընդունված Վրաստանում կրոնական դոմինացիաների ազատ գրանցման մասին օրենքի ընդունումից հետո բազմիցս արձանագրվել են վանդալիզմի դեպքեր հայկական եկեղեցիների նկատմամբ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031