Կառավարության որոշմամբ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգից։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Հայկ Գրիգորյանն ազատվում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։
Արգիշտի Քյարամյանը շատ կարճ ժամանակահատվածում ամենաշատ պաշտոնափոխ եղած պաշտոնյան է։ Նա 2019 թվականի մարտի 1-ից աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական։ Մոտ մեկ տարի անց նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ Ապա 2020-ի մայիսի 4-ին նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Այս պաշտոնում աշխատել է մեկ օր։ 2020 մայիսի 5-ին նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն, եւ այս պաշտոնում աշխատել մինչեւ 2020-ի հունիսի 8-ը։ Հունիսի 8-ին նշանակվել է ԱԱԾ տնօրեն, այս պաշտոնում աշխատել է մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 8-ը։
2020-ի դեկտեմբերի 24-ին նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ