Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, նախորդներից ենք օգտվել»․ Մուկուչյանի «խոստովանությունը», երբ ՍԴ դատավորը բացահայտեց ԿԸՀ-ի «copy paste»-ը

Հուլիս 11,2021 23:15

«2017, 2018, 2021թթ․-ի ԿԸՀ համանման որոշումների իրավական դիրքորոշումների համեմատություն եմ իրականացրել։ Մոտավոր 4-5 էջ ուղղակի նույն իրավական դիրքորոշումներն են։ Տպավորություն ունեմ, որ ուղղակի կտրած-կպցրած են այս որոշման մեջ։ Ուզում եմ հասկանալ՝ այս տարիներին ձեր մոտ իրավական դիրքորոշումները չեն զարգացե՞լ, որ դրել copy paste եք արել»,-ՍԴ նիստում այսօր պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց ՍԴ դատավորներից Արեւիկ Պետրոսյանը՝ նկատի ունենալով հունիսի արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի դիրքորոշման մեջ կրկնվող հատվածները։

Տիգրան Մուկուչյանն այսպես բացատրեց․ «Ժամկետային սահմանափակումներ կան, սեղմ են, դրանցում պետք է տեղավորվեինք։ Ինչ վերաբերում է մոտեցումներին, ձեր նշած տարիներին նույն օրենսդրությունն է գործել, արմատական փոփոխություններ չկան։ ԿԸՀ-ի մոտեցումները նույնական են։ Այո, օգտվել ենք նախորդներից, որովհետեւ դա պայմանավորված էր սեղմ ժամկետներով»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031