Քիչ անց Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ. առաջնության Իտալիա-Անգլիա եզրափակիչ խաղը:
Տեղում այդ հանդիպումը լուսաբանել պատրաստվող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մի խումբ ֆուտբոլասերներ՝ մոտ 100 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ տոմս չեն ունեցել, փորձել են ներխուժել մարզադաշտ, սակայն համատեղ ջանքերով նրանց կանգնեցրել են ոստիկանական ուժերը եւ ստադիոնի անվտանգության աշխատակիցները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ