Սիրելի ջրօգտագործողներ, հայտնում ենք, որ Մեղրիի տարածաշրջանի Ալվանք գյուղը երեկվանից ունի ոռոգման ջուր:
Շվանիձոր գյուղի ստորին մասերի ոռոգվող հողերը սպասարկող պոմպերը այս պահին աշխատում են ամբողջ թափով, իսկ գյուղ ջուր մղող պոմպը կգործի շուտով։
Այսօր վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում նաև Մեղրու ինքնահոս համակարգի վնասված հատվածում, որի արդյունքում ոռոգման ջուրը կհասնի Նռնաձոր գյուղ։ «Սյունիք» ՋՕԸ-ն հայցում է ներողամտությունը Մեղրի տարածաշրջանի ջրօգտագործող բաժանորդներից ոռոգման ջրի բացակայության համար։
«ՍՅՈՒՆԻՔ» ՋՕԸ