Վաղը Սոչիում մեկնարկում է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել են 206, կանանց պայքարին՝ 103 շախմատիստներ:
Հայաստանը Սոչիում ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Էլինա Դանիելյանը:
Սակայն մեր հայրենակիցներ կան նաեւ այլ երկրների պատվիրակների մեջ, ինչպես, օրինակ, Սամուել Սեւյանը, Վարուժան Հակոբյանը, Տաթեւ Աբրահամյանը՝ ԱՄՆ, Կրիկոր Սեւագ-Մխիթարյանը՝ Բրազիլա եւ այլն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ