«Պարոն Սմբատյան, շատ լավ ներկայացրիք, շատ փայլուն էր, բայց եթե այդպես լավ չներկայացնեիք, ես չէի փորձի այս ընթացքում ստուգել իմ ընտրական տեղամասը։ Ես չկամ։ Ես քվեարկել եմ, բայց չկամ»,-ՍԴ նիստում այսօր դիմելով պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին, որը ներկայացնում էր, թե արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, եղած խնդիրներն էլ շտկել են՝ ասաց ՍԴ դատավորներից Հրայր Թովմասյանը։
Նա շարունակեց․ «Յոթ ընտրող պակաս է արձանագրությունում։ 15-րդ էջը չկա։ 11/26 տեղամասի մասին է խոսքը»։ Արմեն Սմբատյանը պատասխանեց, որ նման խնդիրները շտկված են, այն արձանագրությունների էջերը, որոնք ծանրաբեռնվածության հետեւանքով չէին սկանավորվել, արդեն լրացվել են։
«Դիմումների հետ կապված եղածն ուղղել ենք, բարձր դատարանին էլ շնորհակալություն, ես գրի կառնեմ»,-հավելեց Սմբատյանը։ Այս խոսքերի ընթացքում Հրայր Թովմասյանը քմծիծաղ էր տալիս։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Դուք չլինեիք, այսպիսի սահմանադրություն չէինք ունենա, հիմա հարց՝ լավ չէ՞ր լինի, որ չլինեիք…