«Զանգեզուր TV» – Մեղրու Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրում գյուղացիները բողոքի ակցիա իրականացրին։
Նրանց պահանջը մեկն էր` օր առաջ իրենց ջուր տրամադրել։ «Սյունիք» ՋՕԸ պետը վստահեցրեց, որ մարդիկ արդեն հուլիսի 11-ին ջուր կունենան, իսկ հավաքվածները խոստացան՝ ջուր չունենալու դեպքում միջպետական մայրուղին կփակեն։