Այս ամսվա՝ հուլիսի 15-ից նիդերլանդական կինոթատրոններում ցուցադրվելու է Շառլ Ազնավուրին նվիրված AZNAVOUR, LE REGARD DE CHARLES («Ազնավուր, հայացք Շառլին») երաժշտական-փաստագրական 76 րոպեանոց ֆիլմը։
Ֆիլմի հիմքում այն փաստն է, երբ 1948 թ. աշխարահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը Շառլ Ազնավուրին է նվիրում 16 մմ տեսաժապավենով կինոնկարահանման սարք, որով Ազնավուրը նկարահանում է իր կյանքի հետաքրքիր դրվագներ:
Մինչև 1982 թվականը Ազնավուրի խաղացած բազմաթիվ ֆիլմերում նկարահանված դերերը լրացնում են նրա անձնական օրագրի հավաքածուն: «Ազնավուր, հայացք Շառլին» ֆիլմի նյութը հենց նրա անձնական կինոարխիվից է:
Կարդացեք նաև
Ազնավուրը նկարահանել է իր կյանքը, կյանքը` որպես կինոնկար: Հանդիպումներ, իրադարձություններ, վայրեր, որտեղ նա ելույթներ էր ունենում, ընկերներ, սեր, դժվարություններ, ձախողումներ ու փառահեղ հաջողություններ:
Մահից մի քանի ամիս առաջ նա Մարկ դի Դոմենիկոյի հետ որոշեց արխիվային նյութերից նկարահանել այս ֆիլմը` իր կյանքի ֆիլմը:
Հստակ է, որ Ազնավուրի մասին ֆիլմը ցուցադրվելու է Ամստերդամ և Հաագա քաղաքներում:
Մյուս քաղաքների կինոթատրոններում, և մնացած հաջորդող օրերին ցուցադրումները պլանավորման փուլում են:
Քրիստինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»