Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ ԿԸՀ-ն որոշեց

Հուլիս 11,2021 10:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու մասին։

ԿԸՀ-ի որոշման մեջ նաեւ նշված է, որ նիստը երեկ հետաձգվել է, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով «իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին եւ իրացնել իր իրավունքը»։

ԿԸՀ-ն ընդառաջել էր Մխիթար Զաքարյանի դիմումին։ Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 11-ին։ Չնայած նա ծանուցվել էր նիստի տեղի ու ժամանակի մասին, սակայն նիստին չներկայացավ։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 9-ին՝ պատճառաբանելով, որ մտադիր է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Իսկ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նրա նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ համայնքային բյուջեից յուրացումներ կատարելու համար։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031