Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանին հանձնելը 1929 թ․-ի որոշմամբ․ Արման Թաթոյան

Հուլիս 11,2021 10:20

Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ:

Կապանի 21 գյուղերը գտնվում էին Ողջի ու Բասուտ գետերի ավազանում՝ Կապանի պղնձաձուլական գործարանի մոտակայքում և զբաղեցնում էին 7,000 դեսյատին տարածք:

Արխիվային փաստաթղթերը վկայում են. այս որոշման հիմնական պատճառներից էր այն, որ ՀԽՍՀ կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն անտեսում էր, սահմանային հարցերը քննարկում էր միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից, իսկ այդ հարցերում գտնվում էր թույլ վիճակում: Խոսքը վերաբերում է մարդկանց նախևառաջ սեփականության ու տնտեսական իրավունքներին. նրանք ամուր թելերով կապված էին Կապանի հետ:

Այդ ժամանակ առաջնային էր նաև Կապանի անվտանգության հարցը, որը նույնպես անտեսվեց:
Ռազմավարական և կոմունիկացիոն տեսանկյունից Հայաստանն այդ ժամանակ լուրջ վնաս կրեց` զիջելով գերակա դիրքեր Ադրբեջանին: Այդ որոշման արդյունքում ստացվեց այնպես, որ հենց Կապանի արվարձանով էր անցնելու երկու երկրների սահմանագիծը:

Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:

Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031