ՄՕԿ-ը ծանրամարտի միջազգային ֆեդերացիային (IWF) սպառնում է մարզաձեւը հանել 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրից:
Պատճառն այն է, որ միջազգային ֆեդերացիան չի կարողացել հաստատել ՄՕԿ-ի առաջարկած նոր չափանիշները, ըստ որոնց հակադոպինգային կանոնների խախտումներին երբեւէ նպաստած անձինք չեն կարող առաջադրվել գործկոմի կազմում: Նշվում է, որ այս պահին կառույցում այդպիսիք կան:
ՄՕԿ-ը Տոկիոյի օլիմպիական խաղերում նվազեցրել է ծանրորդների մասնակցության թվաքանակը: Եթե 2016-ի օլիմպիական խաղերում հանդես է եկել 260 ծանրորդ, Տոկիոյում մրցահարթակ կմտնի 190-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ