Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Անթույլատրելի են կանանց նկատմամբ քաղաքական հետապնդումները և ամեն օր ավելի մեծ տարածում ստացող ատելության կոչերը. հայտարարություն

Հուլիս 10,2021 19:14

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը խորապես մտահոգություն է հայտնում վերջին շրջանում կին քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական ճնշումների և հետապնդումների տարածվող դեպքերի շուրջ: Այս մասին հիմնադրամը հայտարարություն է տարածել:

«Հատկապես սոցիալական հարթակներում նկատելի է նաև կին քաղաքական գործիչների նկատմամբ տարածվող ատելության խոսքն ու վիրավորական կոչերը: Դատապարտում ենք նաև Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին թիրախավորելու գործընթացը: Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տված ամուսինները պատմում են, թե ոստիկանությունում ինչպես են իրենց ստիպել վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տալ:

Խնդրանքով դիմում ենք ՀՀ-ում Մարդու Իրավունքների Պաշտպան պարոն Արման Թաթոյանին՝ անդրադառնալ կին քաղաքական գործչի նկատմամբ հնչեցված ատելության կոչերին և ոչ իրավաչափ հետապնդումներին: Մեր կազմակերպությունը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում խրախուսել է կանանց քաղաքական մասնակցությունը, սակայն այսօր տեսանելի է, որ քաղաքական անառողջ միջավայրում կանայք թիրախավորվում են և անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներով ենթարկվում հանրային պարսավանքի, ինչն անընդունելի է ժողովրդավարության հաստատման համար:

Հուսով ենք, որ միջազգային տարբեր կազմակերպություններ ևս ստեղծված իրավիճակին համարժեք գնահատական կտան: Լուսինե Ավետյանը եղել է Հայաստանում օրինակելի քաղաքական գործիչ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ծրագրերում հանդես է եկել որպես լավագույն օրինակ, արժանացել է մրցանակների և պատվոգրերի, բազմաթիվ երիտասարդների համար եղել ոգեշնչող անհատականություն:

Անթույլատրելի են կանանց նկատմամբ քաղաքական հետապնդումները և ամեն օր ավելի մեծ տարածում ստացող ատելության կոչերը: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում նաև այս գործի շրջանակներում ոչ իրավաչափորեն հարցաքննության ենթարկվող բոլոր այն կանանց, ովքեր անպաշտպան են, որոնց ճնշում են, վախեցնում, ինչի արդյունքում խախտվում են նրանց հիմնարար իրավունքները: Ստեղծված իրավիճակն ու դեպքերի զարգացումը փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր կին քաղաքական գործիչների, քաղաքական այլախոհների նկատմամբ»:

Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031