Ադրբեջանի կողմրց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից` կամավոր, պահեստազորային) աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։
ԱՀ ՆԳՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ