«Ապառաժ» – Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Արցախի 26-րդ հերթական Շրջանային ժողովը:
ՀՅԴ Արցախի շրջանների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված ժողովը քննարկելու է անցած երկամյա շրջանում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ծավալած գործունեությունը և ճշտելու է առաջիկա երկամյա գործունեության հիմնական ուղղությունները: