Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը չի հրավիրվի ՍԴ որպես վկա․ բարձր դատարանը մերժեց Հրայր Թովմասյանի 2-րդ միջնորդությունը

Հուլիս 10,2021 14:58

Սահմանադրական դատարանն այսօր խորհրդակցությունից հետո որոշեց մերժել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը։

Այսօր  այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքի դատաքննության ժամանակ։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի առաջին միջնորդությունը մերժվել է, քանի որ վրիպակ էր եղել, նա  այն  շտկել էր եւ կրկին միջնորդություն ներկայացրել՝ ՀՀ նախագահին սույն գործով ներգրավել որպես վկա՝ նրանից լսելու՝  արդյոք նախագահի վրա որեւէ ճնշում, հարկադրանք  եղե՞լ է, որպեսզի  ընտրությունները նշանակվի հունիսի 20-ին:

Հրայր Թովմասյանի մյուս միջնորդությունը  ՍԴ-ն  բավարարեց՝ Դատական դեպարտամենտից պահանջել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի բովանդակությանը դատական պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ տեղեկատվություն` կցելով համապատասխան դատական ակտերի պատճենները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031