Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է քննվել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել դատարան, եւ նրանից լսել՝ նախագահի վրա որեւէ ճնշում, հարկադրանք եղե՞լ է, որպեսզի ընտրությունները նշանակվի հունիսի 20-ին:
Հրայր Թովմասյանի միջնորդությունը մերժվել է։ Այսօր դատարանում նա ասաց, որ միջնորդությունը մերժվել է, քանի որ վրիպակ էր եղել եւ հիմա շտկում է ու առաջարկում է ՀՀ նախագահին սույն գործով ներգրավել որպես վկա Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածով․ «Սրա հիմնավորումն այն է, որ գործով երեք դիմողները հարց են բարձրացրել, որի պատասխանները ո՛չ պատասխանողը, ո՛չ հարակից պատասխանողները չեն կարող տալ։ Սա գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է։ Էական հանգամանք է նաեւ հանրության համար։ Իմ ներքին համոզմունքն այն է, որ կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա դրան, գնահատական տա դիմողների բարձրացրած հարցերին եւ գնա առաջ»։
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց միջնորդությունը քննարկել ընդմիջումից հետո խորհրդակցական սենյակում։
Դատական նիստը շարունակվում է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ