Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան․ «Իհարկե, ցանկալի չէ, որ կանայք լինեն անազատության մեջ, բայց կան հարցեր». «Հրապարակ»

Հուլիս 10,2021 11:41

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը հարցին, թե ինչու իրավապաշտպան ՀԿ-ները չեն զբաղվում կին համայնքապետի իրավունքներով, ասաց․ «Խնդիրն այն է, որ շատ դժվար է գնահատական տալ մի բանի, ինչի մասին չունես եւ չես կարող տեղեկություններ իմանալ։ Կալանքի հետ կապված գործընթացը փակ է, ու էս իրավիճակում ես, իհարկե, կդժվարանամ։ Իհարկե, ցանկալի չէ, որ կանայք լինեն անազատության մեջ, բայց կան հարցեր՝ ինքն ինչ գործողություն է արել, ինչ ազդեցություն կարող է ունենալ։

Ինչ վերաբերում է կալանքին, գիտեք՝ սա կապված է գործի նյութերի հետ, որովհետեւ պետք է հստակ հիմնավորում լինի, էդ ամենը շատ հիմնավոր լինի, որովհետեւ կալանքը… բայց քանի որ ո՛չ Դուք, ո՛չ ես չգիտենք, թե ինչ է ներկայացրել քննչական մարմինը, շատ կդժվարանամ։ Գուցե, չգիտեմ, ազդեցության հետ կապված խնդիրներ կան, վկաների վրա․․․ (ճնշում), ես, անկեղծ ասած, իր հնարավորությունները չգիտեմ, չեմ կարող ասել, թե իր ազդեցությունն էնքան մեծ ա, որ իսկապես կարող է․․․ եթե, օրինակ, դա վերաբերեր Ռոբերտ Քոչարյանին, կարո՞ղ է ազդեցություն ունենալ ինչ-որ մի խմբի վրա, չգիտեմ, իրեն իմանալով՝ կարող եմ ասել, որ կարող է»։

Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ կին համայնքապետը գերադասեց 2 ամսով կալանքը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի նախագահ Զարուհի Հովհաննիսյանն էլ տեղյակ չէր կին-համայնքապետի կալանքից ու  գործից․ «Եթե կա ապօրինություն, օրինակ՝ կալանքի վայրում բռնության հետ կապված խնդիր, իհարկե, կզբաղվեմ, որովհետեւ ունեմ այդ մանդատը»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031