Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում բնակարանների վաճառքի ծավալները փոքր-ինչ ավելացել են․ «Ժողովուրդ»

Հուլիս 10,2021 11:11

Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ակտիվանալ: Մասնավորապես, Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացրել են:

Ըստ մասնագետների՝ վերջին ամիսներին մայրաքաղաքում բնակարանների վաճառքի ծավալները փոքր-ինչ ավելացել են: Ի դեպ, մեր հանրապետությունում ավելի շատ բնակարանները վաճառվում են հիմնականում հիփոթեքային տարբերակով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կենդանության նշաններ է ցույց տալիս օրավարձով բնակարանների շուկան, որը ճգնաժամային վիճակում էր կորոնավիրուսի պատճառով. չէ՞ որ սահմանները փակ էին, եւ զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031