Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Կառավարությունը շատ հեռու է մնացել իր իսկ սահմանած թիրախից»․ «Փաստ»

Հուլիս 10,2021 10:56

Ինչպես հայտնի խոսքն է ասում, «արևոտ երկնքում կայծակի պես պայթեց» այն լուրը, թե այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը, այսինքն՝ չի հավաքել նվազագույն ութ միավորը:

Հետո, իհարկե, ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում տարածեց, որ խոսքը քննության երկրորդ փուլի մասին է, որին մասնակցել է 98 դիմորդ, և դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46,9 տոկոսը:

«Քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13 տոկոսը: Ստացվում է, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13,77 տոկոսը: ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները:

Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է»,-ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ քննության արդյունքների շուրջ քննարկումը սխալ ուղղությամբ է գնում և մի կարևոր բան կա, որը բաց է թողնված: «Վերջին օրերին շրջանառվեց այն տեսակետը, որ «Հայոց լեզվի» քննությունից դիմորդների մոտ 50 տոկոսը «կտրվել է»:

Սա ինքնին մանիպուլ յատիվ մեկնաբանություն է: Նախ՝ խոսքը երկրորդ փուլի մասին է: Պետք է նշել, որ երկրորդ փուլին սովորաբար դիմում են ավելի թույլ դիմորդներ, «պատահական» դիմորդներ, և միշտ երկրորդ փուլի արդյունքները ցածր են լինում: Նախարարությունն էլ ներկայացրեց ճշտումը, որ այս քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 13,77 տոկոսը: Բոլորս էլ գիտենք, որ բուհ դիմողները «պատահական» մարդիկ չեն, ճնշող մեծամասնությունը լուրջ պարապած են, և զավեշտ կլիներ, եթե նրանց հիսուն տոկոսը դրական միավոր չստանար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Նշում է՝ այս համատեքստում մի հարց կա, որի մասին չի խոսվում: «2019 թվականին Հայաստանի կառավարությունը որպես թիրախային ցուցանիշ նշել է, որ 2021 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության միջին թվանշանը կդառնա 15 միավոր, և ֆիքսել է, որ 2018 թվականին այդ ցուցանիշը քսան հնարավոր միավորից եղել է 12,2 միավոր: Ի՞նչ ունենք հիմա այս առումով: Տեսնում ենք, որ 12,2 միավորը չի դարձել տասնհինգ միավոր, անգամ չի էլ մոտեցել: Ընդամենը դարձել է 12,6 միավոր: Այսինքն, կառավարությունը շատ հեռու է մնացել իր իսկ սահմանած թիրախից: Իսկ «Մաթեմատիկա» առարկայի պարագայում ունենք հետընթաց: 2018 թվականին միջին միավորը եղել է 11,5, իսկ այս տարի դարձել է 10,5 միավոր, այնինչ կառավարությունն ասել էր, որ միջին թվանշանը պետք է դառնա 15 միավոր»:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031