Նիկոլ Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն, որը շղարշված է լինելու ժողովրդավարության ֆորմալ կառուցակարգերով։ Նա ցանկանում է կառուցել ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ բռնապետական իշխանություն, և այդ ճանապարհին ըստ էության գոնե առայժմ որևէ խոչընդոտի չի հանդիպում։
Ժողովրդավարության պաշտպանության ջատագով համարվող արևմտյան կառույցներն ու դեսպանատները համեստորեն լռում են Նիկոլ Փաշինյանի անգամ ամենահակաժողովրդավարական քայլերի առիթով, ինչը նշանակում է, որ Հայաստանում բռնապետության հաստատումը բխում է նրանց շահերից։
Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին, որի նախագահի հայտարարած «ցավոտ ու զգայուն» քայլերի իրականացման համար Հայաստանում բռնապետական բովանդակությամբ իշխանությունը կենսական անհրաժեշտություն է։
Դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունը կատարելու է քայլեր, որոնց նկատմամբ հնարավոր դիմադրությունը չի բխում ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի շահերից։
Կարդացեք նաև
Հենց այս լայն՝ աշխարհաքաղաքական լրջագույն բաղադրիչ ունեցող համատեքստն է կանխորոշելու Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշման բովանդակությունը, և ոչ թե այն, թե որքանով փաստարկված ու հիմնավոր կլինեն ընտրությունների արդյունքները վիճարկողների դիմումները։
Մնացածն իրավական ֆորմալիզմ է, որը պահպանելով՝ Սահմանադրական դատարանն իր լուման կներդնի Հայաստանում թավշյա, երկակի ստանդարտներով ժողովրդավարության ու պողպատյա բռնապետության հաստատման գործընթացում։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում