Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով