Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով

Հուլիս 09,2021 19:15

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 09.07.2021թ․ որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով:

Հիշեցնենք, որ հայցվորները 04.10.2018թ․ հայց էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձագիտական հ․ԲՓ-35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ․ դրա հաստատումը։ ՀՀ վարչական դատարանը 14.11.2019թ․ վճռով մերժել էր Ջերմուկի և Գնդեվազի 19 բնակիչների հայցը, ինչը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031