Մեր տեղեկություններով` հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
Զաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանում ճամպրուկային տրամադրություն է։ «Քանի որ ամսի 26-ին հավանաբար կվերցնեմ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ապա որոշեցի հրաժարական տաl ու հնարավորություն տաl նոր թիմը աշխատի, առաջիկա օրերը չկորցնենք»,–ասաց Մխիթար Զաքարյանը։
Նա հերքեց, որ իր վրա ճնշում է եղել։ «Ոչ մեկը չի կարող ճնշել, ես արել եմ իմ կամքով»,–ասաց Մեղրիի համայնքի ղեկավարը։
Նշեմ, որ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի 17-րդ համարն է։ Միաժամանակ, նրա նկատմամբ նույնպես, ինչպես Սյունիքի մարզի այլ համայնքապետերի, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ