Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդի հողի վրա՝ հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել էր կյանքից զրկել Արմավիրի բնակչուհուն

Հուլիս 09,2021 18:03

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ:

Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ նաև այլ տղամարդու հետ, իր կասկածները փարատելու նպատակով, 2021թ․մարտի 1-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, գնացել է կնոջ տան մոտ և սպասել նրա վերադարձին։

Երբ նա վերադարձել է, տղամարդը, օգտվելով դռան չկողպված լինելու հանգամանքից, նրա հետևից մուտք է գործել տան բակ, բացել է մուտքի դուռը և աննկատ, ապօրինի մուտք է գործել տուն ու թաքնվել ննջասենյակում։

Այնուհետև մոտեցել է հյուրասենակի բազմոցին կիսապառկած վիճակում գտնվող կնոջը և խանդի հողի վրա, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. կինը կորցրել է գիտակցությունը, իսկ տղամարդը, մտածելով, որ նա մահացել է, դադարեցրել է իր գործողությունները՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031