Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանին տեղափոխում են Երևան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Սուրեն Օհանջանյանի տանը խուզարկություն էին իրականացրել: Ավելի ուշ նա ձերբակալվել էր ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործի շրջանակներում: Նրան հավելյալ մեղադրանք է առաջադրվել անօրինական զենք-զինամթերք պահելու համար:
Անդրադառնալով մեղադրանքի վերջին հատվածին` Վահե Հակոբյանն ասաց, որ առնվազն ծիծաղելի է դա, քանի որ «Որոտանում տանը զենք չունենալը…»: Իսկ մեղադրանքի մյուս մասով պարոն Հակոբյանն ասաց, որ կրկին անհեթեթ է և դրան քանիցս անդրադարձեր եղել են:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ