Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱլԳ երկրների քաղաքացիները կշահեն կայուն էներգետիկ ներդրումների համար բարենպաստ միջավայրի զարգացումից. Եվրոպական հանձնաժողովը գործարկել է «ԵՄ-ն էներգիայի համար» ծրագրի երկրորդ փուլը

Հուլիս 09,2021 17:40

Հուլիսի 8-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկեց իր «ԵՄ-ն էներգիայի համար» (EU4Energy) ծրագրի երկրորդ փուլը, որը կկրի «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում. ԵՄ-ն էներգիայի համար՝ II փուլ» անվանումը:

Ծրագիրը, որը կիրականացվի մինչև 2024թ․ դեկտեմբեր, կնպաստի էներգետիկայի ոլորտում ամուր իրավակարգավորիչ դաշտի զարգացմանը՝ աջակցելով տարածաշրջանի անցմանը մաքուր էներգիային և էներգետիկ շուկայի ազատականացմանը:

Այն կանդրադառնա նոր մարտահրավերներին և հնարավորություններին, ինչպիսիք են էներգիայի հետ կապված շուկայի բոլոր հատվածներում թվային տեխնոլոգիաների աստիճանական ներդրումը` ծախսերի արտացոլման միաժամանակյա ապահովմամբ: Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիները կշահեն կայուն էներգետիկ ներդրումների համար բարենպաստ միջավայրի զարգացումից, ենթակառուցվածքային նախագծերի առաջնահերթացումից և տարածաշրջանային շուկայի ինտեգրման և ներտարածաշրջանային առևտրի աճից:

Ծրագիրը նաև կնպաստի իր գործունեության մեջ և բարեփոխումներում ԱլԳ քաղաքացիների ներգրավմանը՝ խորհրդակցությունների և կլոր սեղանների, ինչպես նաև անմիջապես քաղաքացիների հզորացմանն ու ներգրավմանն ուղղված արշավների շարքի միջոցով: Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի գենդերային հավասարության խնդրին՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտում կանանց ներգրավվածության կարևորության և ղեկավար դերեր ստանձնելու նրանց ներուժի վրա:

«Արևելյան գործընկերության երկրները զգալի առաջընթացի են հասել ԵՄ օրենսդրության ընդօրինակման և իրենց էներգետիկ շուկաները Եվրամիության շուկայի հետ մերձեցնելու գործում` քայլեր ձեռնարկելով սպառողների հզորացման և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ: «ԵՄն էներգիայի համար» ծրագրի նվաճումներն այսպիսով ընդգծում են Արևելյան գործընկերության երկրների և քաղաքացիների նվիրվածությունը եվրոպական արժեքներին: Նրանց դերն ընդգծելը կարևոր է. Եվրոպական միությունը կարող է օժանդակել իր փորձառությամբ, բայց կառավարություններից ու քաղաքացիներից է կախված մեր առաջարկությունները կյանքի կոչելը» – նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանությունում Եվրոպական կանաչ գործարքի և միակցվածության թիմի ղեկավար, դոկտոր Մայքլ Ռապը:

«ԵՄ-ն էներգիայի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ 8,5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031