Վաշինգտոն -ԵՄՔԱ-Գլենդելի (YMCA) և Ամերիկայի հայկական համագումարի հրավերով հունիսի 24-ին ԵՄՔԱ-ում տեղի ունեցավ մի առանձնահատուկ միջոցառում` նպատակ ունենալով ցուցադրել Հայկական ազգային ինստիտուտի (ANI) «Կյանք փրկողները» խորագրով ցուցահանդեսը և մեծարել Դեյվիդ Էլդերին ու Լուիզ Էլդեր Լանդին, ում հայրը՝ Ջոն Էլդերը և ԵՄՔԱ-ի գործընկեր-կամավոր Ջեյմս Արոլը ներկայացված են ցուցահանդեսում: Ցուցահանդեսի կուրատորն էր ANI-ի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը:
Էլդերն ու Արոլը ճանապարհորդեցին Հայաստան 1918թ.-ին և ականատես եղան այն դրամատիկ իրադարձություններին, որոնք հանգեցրին Հայաստանի Հանրապետության ստեղծմանը: Նրանք ժամանել էին ԵՄՔԱ-ի գրասենյակ բացելու նպատակով, սակայն, արդյունքում, դարձան Մերձավոր Արևելքի նպաստամատույցի (Near East Relief) լայնածավալ բարեգործական գործունեության պատասխանատուները. այդ կազմակերպության աշխատակիցներին հետ կանչեցին տարածքից, երբ իրավիճակը Հայաստանում դարձավ չափազանց վտանգավոր՝ դեպի Երևան և Ալեքսանդրապոլ/Գյումրի ռազմաճակատի առաջխաղացման պատճառով: Ի վերջո, Էլդերին ու Արոլին վերագրվեց հազարավոր կյանքերի փրկություն, մինչ նրանք խնամում էին որբերին և փախստականներին, երբ տեղական ռեսուրսներ, գրեթե, գոյություն չունեին:
Ավելի քան 70 հրավիրված հյուրերի մասնակցությամբ, մի քանի ընտրված պաշտոնյաներ ելույթ ունեցան միջոցառմանը և շնորհակալագրեր հանձնեցին պարոն Էլդերի, տիկին Լանդին և դոկտոր Ադալյանին: Նրանց թվում էին՝ Գլենդելի քաղաքապետ Պաուլա Դիվայնը, Կալիֆոռնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոն, որը ներկայացնում է Կալիֆոռնիայի 25-րդ նահանգային Սենատի շրջանը և Կալիֆորնիայի նահանգային ներկայացուցիչ Ադրին Նազարյանը, որը ներկայացնում է Կալիֆոռնիայի 46-րդ նահանգային շրջանը:
Համագումարի Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Միհրան Թումաջանին, որը գլխավորում էր հատուկ միջոցառումը, միացան ԵՄՔԱ-Գլենդելի մի քանի առաջնորդներ, ովքեր նույնպես կիսվեցին իրենց գնահատանքով ցուցահանդեսի վերաբերյալ, որն ընդգծեց ԵՄՔԱ-ի դերը Հայոց ցեղասպանության ժամանակ: Նրանց թվում էին՝ Գլենդելի համայնքային քոլեջի նախագահ և ԵՄՔԱ-Գլենդելի տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Դեյվիդ Վայարը, որը նաև ճանաչեց ներկա գտնվող ԵՄՔԱ-ի խորհրդի անդամ-գործընկերներին, ԵՄՔԱ-Գլենդելի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Ջորջ Սայկալին, ԵՄՔԱ-Գլենդելի խորհրդի անդամ և Գլենդել-Արցախ քույր ԵՄՔԱ-ի հանձնաժողովի նախագահ տիկին Նորա Յակուբյանը, որը անդրադարձավ ԵՄՔԱ-Գլենդելի գործընկերության ԵՄՔԱ-Արցախի հետ:
Կարդացեք նաև
Թումաջանը ծառայեց որպես արարողության վարող և հակիրճ անդրադարձավ Էլդերի ու Արոլի «չմեծարված հերոս»-ի կարգավիճակին մի ժամանակաշրջանում, երբ նորաստեղծ Հայաստանի Առաջին Հանրապետությունը բախվեց էքզիստենցիալ սպառնալիքների, ներառյալ՝ երաշտ, սով, համաճարակներ և շարունակվող ցեղասպան գործողություններ թուրքական և ադրբեջանական զինյալների կողմից: Նորին Սրբություն Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդը, հանդես եկավ երեկոյան աղոթքով և ելույթով: Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության պատվարժան Բերջ Ջամբազյանն իրականացրեց ծրագրի օրհնությունը: Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, դեսպան, դոկտոր Արմեն Բայբուրթյանը շնորհակալագրեր հանձնեց Էլդեր ընտանիքին՝ իրենց հոր պատվին:
Դոկտոր Ադալյանը բացատրեց, թե ինչպես ստեղծվեց ցուցահանդեսը, խոսեց Էլդերի և Արոլի մասին, ովքեր ամերիկյան մարդասիրության նոր գլուխ գրեցին իրենց համարձակ գործողություններով՝ հայ ժողովրդի համար: Նա ջերմ գովեստի արժանացավ Դեյվիդ Էլդերի և Լուիզ Էլդեր Լանդի կողմից՝ իրենց հոր պատմությունը վերականգնելու համար, որի մասին նույնիսկ իրենք լիարժեք տեղյակ չէին:
Լուիզ Էլդեր Լանդը հանդիսատեսին ներկայացրեց այն նվերը, որն Էլդերը ստացել էր Հայաստանի կառավարությունից՝ հուշանվեր արծաթե բաժակը, որի մասին նա նշել էր իր հուշերում, որտեղ կա հայերեն փորագրություն՝ «անմոռանալի կապիտան Էլդերին»:
Դեյվիդ Էլդերը արտահայտիչ կերպով խոսեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ԵՄՔԱ-ի դերի մասին և պատմեց պատմությունը, թե ինչպես հայրը հասավ Հայաստան այդ վճռական տարում և ինչպես նա սկսեց կազմակերպել օգնության աշխատանքներ և կազմակերպեց Իրանից պաշարների մատակարարում, երբ շրջապատող ուժերը կտրել էին մյուս բոլոր ճանապարհները:
Թումաջանը նաև նշեց, որ քույր ու եղբայր Էլդերները և դոկտոր Ադալյանը ճանաչման վկայականներ էին ստացել Կալիֆորնիայի նահանգային ներկայացուցիչ Լորա Ֆրիդմանից (43-րդ նահանգային շրջան) և Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Քեթրին Բարգերից (5-րդ վերահսկիչ շրջան): Բացի այդ, նա ճանաչեց ընտրված պաշտոնատար անձանց մասնակցությունը, որոնց թվում էին՝ Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Արա Նաջարյանի, Գլենդելի Unified School District-ի խորհրդի անդամ դոկտոր Արմինա Ղարպետյանը, Գլենդելի ոստիկանապետ Կառլ Պովիլայտիսը և Գլենդելի հրշեջ ծառայության պետ Սիլվիո Լանցասը: Նա նաև առանձնացրեց Phoenicia ռեստորանի և ԵՄՔԱ-Գլենդելի խորհրդի անդամ պրն. Արա Կալֆայանին՝ ներկաներին մատուցված ճոխ հյուրասիրության համար:
Հարավային Կալիֆոռնիայում բնակվող ամերիկահայ համայնքի լայն շրջանակ ներկայացված էր կազմակերպության առաջնորդներով: Հայկական Համագումարի խորհրդի անդամներ Ջոյս Սթայնին ու Թալին Յակուբյանին միացան Համագումարի հոգաբարձուներ ու անդամներ՝ Մարգարեթ Մգրուբլյանը, Ջո Սթայնը, Ջեյմս Մելիքյանը, Ֆլորա Դունայանսը և Հելեն Հայգը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ներկայացնում էին Կենտրոնական խորհրդի անդամ Լենա Սարգսյանը, Շահան Մինասյանը և Գոհար Ստամբոլյանը:
Դեյվիդ Էլդերի և Լուիզ Էլդեր Լանդի այցը համակարգում էր Ֆրիդա Վալիջանը՝ Էլդեր ընտանիքի վաղեմի բարեկամը:
ANI-ի ցուցահանդեսն առաջին անգամ ցուցադրվեց Միացյալ Նահանգների Արևմտյան ափին 2019թ.-ին Նորթրիջի Կալիֆոռնիայի պետական համալսարանի (CSUN) Ուեսթ գելերի պատկերասրահում և շարունակեց ցուցադրվել ԵՄՔԱ-Գլենդելում:
Գլխավոր լուսանկարում՝ Կալիֆոռնիայի նահանգային ներկայացուցիչ Ադրին Նազարյանը, ANI-ի տնօրեն, դոկտոր Ռուբեն Ադալյանը, Գլենդելի քաղաքապետ Պաուլա Դիվայնը, Լուիզ Էլդեր Լանդ ու Դեյվիդ Էլդերը՝ շրջապատված ԵՄՔԱ-Գլենդելի պաշտոնյաներով:
Լուսանկարները՝ Արթուր Կոկոզյանի:
Հայկական ազգային ինստիտուտ