Ermenihaber. Լիբիայի փողոցներում քաղաքացիները գետին են գցել Թուրքիայի պետական դրոշը:
Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում նկատվում է, թե ինչպես են ավտոմեքենայով և ոտքերով կոխկրտում գետնին փռված Թուրքիայի դրոշը:
Կարդացեք նաև
Նշենք, որ անցյալ տարի Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը զորավարժության ժամանակ որպես պայմանական հակառակորդի դրոշ և թշնամական խորհրդանիշ օգտագործել էին Թուրքիայի դրոշը: