Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը՝ փոխհատուցել 100.000 դրամ Գայանե Առուստամյանին պատճառված ոչ նյութական վնասի համար. ՀՔԱՎ

Հուլիս 09,2021 16:52

2021 թ. հունիսի 16-ին ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարեց Գայանե Առուստամյանի հայցը` պարտավորեցնելով ՀՀ ոստիկանությանը տրամադրել 100․000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում` որպես ոչ իրավաչափ գործողությամբ պատճառված ոչ նյութական վնաս։

ՀՀ վարչական դատարանը դեռևս 2018 թ. դեկտեմբերի 18-ին մասնակի բավարարել էր Գայանե Առուստամյանի հայցը ընդդեմ Ոստիկանության ՝ իրեն վարչական ձերբակալման ժամանակ բաժնում տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելով։

Այնուհետև պատճառված վնասը փոխհատուցելու համար Գ․ Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ պատճառված վնասի հատուցում ստանալու. Ոստիկանությունը, առանց որևէ իրավական հստակ հիմնավորման, մերժել է դիմումը այն դեպքում, երբ Գ․ Առուստամյանի նկատմամբ արձանագրվել են ենթադրյալ խոշտանգման դեպքեր, որոնք ուղեկցվել են հոգեբանական ծանր ապրումներով։

Մերժում ստանալուց հետո հայցադիմում է ներկայացվել դատարան, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի՝ վնասի հատուցման համար կոնկրետ նախապայման է սահմանվում վարչական մարմնի գործողության կամ անգործության ոչ իրավաչափ ճանաչումը, ինչը տվյալ դեպքում անվիճելի փաստ է, որը արդեն իսկ դատարանի վճռով օրինական ուժի մեջ էր մտել, սակայն չէր փորձվել անգամ հերքվել վնասը պատճառած համապատասխան վարչական մարմնի կողմից։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031