Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, բասկետբոլի Ա լիգան եւ Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն համագործակցության պայմանագիր են ստորագրել, ինչը տարիքային խմբերի բասկետբոլիստների համար մարզվելու, խաղալու ու բարձրակարգ մրցումներ կազմակերպելու պայմանների բարելավման լայն հնարավորություններ է ընձեռում: Առավել եւս, որ համալիրի բասկետբոլային դահլիճը արդեն կահավորվում է բարձրորակ մարզագույքով:
ՄՀՀ-ի տնօրինություն էլ հավաստիացրել է, որ ամբողջ անձնակազմը մեծ ցանկություն ունի իրականություն դարձնելու ՀԲՖ նոր ծրագրերը: Բացի դա, արվելու է հնարավոր ամեն բան ֆուտզալի զարգացման նպատակով ՀՖՖ-ի, ինչպես նաեւ ըմբշամարտի, բռնցքամարտի, վոլեյբոլի ֆեդերացիաների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու համար, որպեսզի սպորտը մեծ ծավալով վերադառնա մարզահամերգային համալիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ